Անաստասիա Գալուստյանը մասնակցելու է գեղասահքի պատանիների ԱԱ-ին![]() 15 մարտի 2016 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը Հայաստանը կներկայացնի գեղասահքի պատանիների աշխարհի առաջնությունում: Հունգարական Դեբրեցեն քաղաքում մեկնարկող ԱԱ-ում Հայաստանն ունի միայն մեկ ներկայացուցիչ: Հայ գեղասահորդը մարտի 18-ին կներկայանա կարճ, իսկ մարտի 19-ին՝ ազատ ծրագրով: Գեղասահքի պատանիների աշխարհի առաջնության աղջիկների մրցաշարին մասնակցում են 31 երկրի մարզիկներ: 2016-ի փետրվարին անցկացված Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: Ռուսաստաբնակ Գալուստյանը 2016-ի Տորունի մրցաշարի արծաթե մեդալակիր է: Նա կանանց պայքարում 145,62 միավորով ելույթն ավարտել է 2-րդ տեղում՝ իրենից առաջ թողելով միայն Անգելինա Կուչվալսկային (Լատվիա), որը հավաքել է 152,43 միավոր: Նա15-րդ տեղն է գրավել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հունվարի վերջին անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |