Թուրք ազգայնականը պղծել է Հոլոքոսթի զոհերի հիշատակը

Թուրք ազգայնականը պղծել է Հոլոքոսթի զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Թուրք ազգայնականը լուսանկարվել է նախկին ավստրիական Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբարում` կանգնելով Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Ընդ որում, նա պատկերել է ծայրահեղ աջակողմյան «Գորշ գայլեր» կուսակցության ավանդական «ողջույնը», գրում է Lenta.ru-ն` հղում անելով թուրքական Kurier-ի վրա:

Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարը գործել է 1938-1945 թթ.: Ճամբարը մի համակարգ էր, որ բաղկացած էր կենտրոնական ճամբարից և 49 բաժանմունքից Ավստրիայի ամբողջ տարածքում: Մաութհաուզենում նացիստները մոտ 335 հազար մարդ էին պահում, որից 122 հազարը մահապատժի է ենթարկվել: Երկրորդ համաշխարհայինից հետո այդ վայրում հուշահամալիր ստեղծվեց: Նախկին համակենտրոնացման ճամբարի տարածքում մոտ 20 հուշարձան կա:

Թուրք ազգայնականի եղբայրն ավելի ուշ տեղադրել էր լուսանկարը Facebook-ում հետևյալ գրությամբ` «Իմ եղբայր Աբդուրահման Ա-ն Հիտլերի համակենտրոնացման ճամբարում: Ոչ Ամերիկա, ոչ Ռուսաստան, ոչ Չինաստան: Ամեն ինչ Թուրքիայի համար»:

Ըստ պարբերականի, Աբդուրահման Ա-ն ազգայնական կազմակերպության անդամ է, որը «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման մաս է կազմում, որի հենակետը ավստրիական Լինցում է:

Բոզկուրտ կամ «Գորշ գայլեր» թուրքական երիտասարդական ազգայնական կազմակերպությունը ստեղծվել է Ազգային գործողության կուսակցության հովանու ներքո, որի հետ երբեմն նույնականացվում է։ Այլ տարբերակների համաձայն, 1948 թվականին գնդապետ Ալպարսլան Թյուրքեշի կողմից ստեղծված անկախ կազմակերպություն է: Կազմակերպության ակտիվիստները Թուրքիայի տարածքում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ անգամ քաղաքական սպանություններ և ահաբեկչական գործողություններ են կատարել։

Ընթերցեք նաև. Հրեաները հեռանում են Թուրքիայից հետապնդումների պատճառով

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---