ԵՏՄ-ից ՀՀ ներկրվող մեքենաներից ԱԱՀ չի գանձվելու. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը վերջին ընթերցմամբ17 մարտի 2016 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում մարտի 17-ին քվեարկության է դրվել «Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Նախագիծը նախատեսում է ԵՏՄ երկրներից ավտոմեքենաների ներմուծումից ավելացված արժեքի 20% հարկը չգանձել: Նախագծին կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ` 1, գրում է Tert.am-ը: Նախագիծը ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանի, Գարեգին Նուշիկյանի, Միքայել Մելքումյանի, Հակոբ Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի և կառավարության կողմից համատեղ է ներկայացվել: Փետրվարին ՀՀ վարչապետը նշել է, որ 20% ԱԱՀ-ն պետք է հանվեր միայն 2017-ին, սակայն հաշվի առնելով ներկրողների բողոքները՝ այն կհանվի ավելի շուտ. «Վերջին մեկ տարվա ընթացքում անընդհատ և ակտիվ քննարկումներ ենք ունեցել ԵՏՄ գործընկերների հետ՝ ԱԱՀ-ի անկատար մեխանիզմների վերացման համար, և այժմ որոշում է կայացվել վերանայել օրենքը: Թեմայի վերաբերյալ քննարկումներ ենք ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ և որոշվել է վերանայել կարգավորող օրենսդրությունը»: Փետրվարի 17-ին ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը` անդրադառնալով հարցին, թե ըստ տեղեկությունների` խնդիր է առաջացել հարկատեսակի կիրառման հետ, հայտնել է, որ ԵՏՄ անդամ երկրներից ՀՀ ավտոմեքենաներ ներկրելու հարցում որևէ շեղում կամ բացթողում չենք ունեցել:Հարցին, թե Միության տարածքում ինչո՞ւ Է գանձվում ԱԱՀ, Ալավերդյանը պատասխանել է. «Անցումային դրույթներով մենք այդ իրավունքն ունենք և այն պահպանելու ենք: Դա մեր եկամտային կարևորագույն հոդվածներից մեկն է, եթե նայենք ԵՏՄ-ի օրենսդրությունը, ապա կարգավորումների մեջ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի խախտում չի արել»: ԵՏՄ-ի հետ ՀՀ վավերացված պայմանագիրը նախատեսում է անցումային շրջան՝ 1-8 տարի ժամկետով, ԵՏՄ Միասնական մաքսային սակագներից տարբերվող Հայաստանի ներկրման մաքսային տուրքերի համապատասխանեցման համար: 12-60 ամիս ժամկետ է տրվում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ներմուծման համար, երեք տարի՝ մտավոր սեփականության իրավունքի և օբյեկտների պահպանության ու պաշտպանության հարցերի համաձայնեցման համար: Անցումային շրջանում ԵՏՄ անդամ երկրներն իրավունք ունեն հատուկ կարգ սահմանել իրենց տարածք Հայաստան ներմուծվող ապրանքների ներկրման համար: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |