Մոտ 600 մշակութային, կրթական միջոցառում ՀՀ-ում՝ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում18 մարտի 2016 - 18:20 AMT PanARMENIAN.Net - 2016-ի Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը հերթական անգամ ապացուցում է Հայաստանում ֆրանկոֆոն մշակույթի նկատմամբ դրսևորվող մեծ հետաքրքրությունը: Այս մասին ասել էարտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում՝Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ 2016-ին Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում կանցկացվի մոտ 600 մշակութային, կրթական և համալսարանական միջոցառում: «Սա, հիրավի, բացառիկ ցուցանիշ է, որ երբևէ գրանցվել է տարիներ ի վեր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ կազմակերպվող տոնակատարությունների շարքում: Հարկ է ընդգծել, որ այս խանդավառությամբ առաջին հերթին ոգեշնչված են երիտասարդները: Հատկապես ողջունելի է, որ ֆրանկոֆոն մշակույթին նվիրված միջոցառումների զգալի մասն անցկացվելու է 200-ից ավելի հիմնական և ավագ, արվեստի և երաժշտական դպրոցներում, համալսարաններում», տեղեկացրել է մալբանդյանը: Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոն այս մեծ իրադարձությունը, հաջորդելով այն դրական արձագանքին ու հաջողությանը, որը գլխավոր քարտուղար տիկին Միկաել Ժանի և կազմակերպության մոտ 80 անդամ և դիտորդ երկրների նախարարների և պատվիրակությունների ղեկավարների ներկայությամբ գրանցեց Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը, Ֆրանկոֆոնիան իր բոլոր կողմերով ճանաչելի դարձնելու Հայաստանի ցանկության ևս մեկ դրսևորումն է: Երևանում 2015-ի հոկտեմբերի 10-ին մեկնարկել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ֆրանկոֆոնիայում նախագահող Սենեգալի արտգործնախարար Մանքյոր Նդայեի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի անունից հրավերներ են ուղարկվել Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ, 5 մայրցամաքներ ներկայացնող 80 պետության արտաքին գործերի նախարարներին: Համաժողովի 31-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել կազմակերպության անդամ երկրների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության մոտ 500 ներկայացուցիչ: Համաժողովի ընթացքում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային խնդիրները, միջազգային և տարածաշրջանային արդիական հարցեր, որոնց վերաբերյալ ընդունվել են համապատասխան բանաձևեր։ Նախարարական հանդիպման շրջանակում կազմակերպված էր նաև հարուստ մշակութային ծրագիր: Որպես միջոցառումների գլխավոր մշակութային ձեռնարկ հոկտեմբերի 10-ին Կրեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Շառլ Ազնավուրի համերգը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |