Արոնյանը պարտվել է Անանդին Հավակնորդների մրցաշարում![]() 21 մարտի 2016 - 22:13 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ընթացող Հավակնորդների մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին պարտությունն է կրել: Մրցաշարի 9-րդ փուլում Արոնյանը սևերով պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Առաջատար Սերգեյ Կարյակինը ոչ ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ: Արոնյանն, այսպիսով, 5 միավորով գտնվում է մրցաշարի երրորդ հորիզոնականում` հետ մնալով Կարյակինից ու Անանդից: Հավակնորդների մրցաշարն անցկացվում է 14 տուրով, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին: Կարդացեք նաև. ՖԻԴԵ-ն որոշեց պատժել Նակամուրային Արոնյանին պարտվելուց հետո ցուցաբերած վարքի համար ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |