Կենսաբանները սովորել են «մաքրել» ախտահարված բջիջները ՄԻԱՎ գեներից23 մարտի 2016 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Գենետիկները հայտարարել են ՄԻԱՎ-ով (Մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակված իմունային բջիջների խորքային խմբագրման հնարավորության մասին: CRISPR/Cas9 նոր տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս հեռացնել բոլոր վիրուսային գեները` ավելին, հուսալիորեն խոչընդոտել դրանց կրկնակի ներկառուցմանը: Այդ մասին հրապարակում է տեղադրել Scientific Reports հանդեսը: Մի քանի տարի առաջ Քեմել Կհալիի թիմը արդեն ցուցադրել է բջիջների քրոմոսոմում ներկառուցված վիրուսի գենոմը հայտնաբերելու և այն կտրելու CRISPR/Cas9 տեխնոլոգիաների կարողությունը: Նոր աշխատության մեջ Թեմփլի համալսարանի գիտնականները կրկին օգտագործել են CRISPR/Cas9 տեխնոլոգիան հեռացնելու համար ՄԻԱՎ-ը վարակված T-լիմֆոցիտներից` ցույց տալով, որ համակարգը թույլ է տալիս հեռացնել վիրուսային գենոմի բոլոր պատճենները և խոչընդոտում է դրանց ներկառուցմանը քրոմոսոմի մեջ: «Այդպիսով, CRISPR/Cas9 տեխնոլոգիայի օգնությամբ խմբագրումը կարող է նոր թերապիայի նոր մեթոդներ բացահայտել` հեռացնելու համար ԴՆԹ ՄԻԱՎ-1-ը CD4-դրական T-լիմֆոցիտներից և կարող է մեկնարկային կետ դառնալ լիակատար բուժման ճանապարհին»: ՄԻԱՎ-ը շարունակում է գլոբոլ խնդիր մնալ, որից տառապում են տասնյակ միլիոնավոր մարդիկ: Գոյություն ունեն հակավիրուսային պրեպարատներ, որոնք թույլ են տալիս «սառեցնել» վարակը, կտրուկ թուլացնել այն ու տասնյակ տարիներով երկարացնել հիվանդի կյանքը, սակայն չեն հեռացնում ՄԻԱՎ-ն օրգանիզմից: Վիրուսն արագ ներկառուցվում է իմունային բջիջների գենոմի մեջ, որտեղ կարող է պահպանվել շատ երկար` ռեզերվուար հանդիսանալով հիվանդության նոր բռնկումների համար: CRISPR/Cas9 համակարգը թույլ է տալիս ուղղորդված խմբագրել տարբեր օրգանիզմների ԴՆԹ-ն: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |