Լավրովը հայտարարել է Թուրքիայից Սիրիա զենքի և գրոհայինների չդադարող հոսքի մասին24 մարտի 2016 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան շարունակում է հետևել Թուրքիայից Սիրիա զենքի և գրոհայինների անդադար հոսքին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի սահմանով երկու ուղղությումբ հոսքը չի դադարում: Թեև, այն բանից հետո, երբ մեր օդուժն ապօրինի մաքսանենգությունը, մասնավորապես, նավթի ու նավթամթերքի հոսքը ԻՊ կողմից վերահսկվող Սիրիայի տարածքներից կասեցնելու գործողություն նախաձեռնեց, այդ հոսքը լրջորեն նվազել է»,-ասել է Լավրովն իր գերմանացի պաշտոնակից Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Ըստ Լավրովի, ընդհանուր առմամբ «այդ հոսքը չի դադարել, սակայն զգալիորեն պակասել է»: «Այնուամենայնիվ այդ հոսքը շարունակվում է, ակտիվ օգտագործվում է սահմանին Սիրիայի հյուսիսում երկու քրդական անկլավների միջև: Դա է պատճառը, որ երբ քրդերը փորձում են ԻՊ-ից ազատագրել տարածքները, թուրքական կողմը հրետակոծում է քրդերի դիրքերը, դրանով իսկ խոչընդոտելով նրանց պայքարին ահաբեկչկան կազմավորման դեմ»,-արձանագրել է ՌԴ ԱԳ նախարարը: «Մենք հետևում ենք բոլոր այդ փաստերին: Մենք պնդում ենք, որ ԱԽ բանաձևը, որով պահանջվում է կասեցնել առևտուրն ԻՊ և այլ ահաբեկիչների հետ, լինի դա նավթ թե արվեստի իրեր, կատարվի»,-եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ «Ռուսաստանը բազմիցս է շեշտել, որ մտահոգված է ահաբեկչական սպառնալիքների աճով Թուրքիայում և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու պատրաստակամության բացակայությամբ: «Մասնավորապես, անկախ մեր բազմաթիվ կոչերից, Անկարան, հազվադեպ բացառությամբ, խուսափել է փոխգործակցությունից ՌԴ իրավապահ մարմիններին Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա մեկնող ՌԴ քաղաքացիներին արտահանձնելու գործում: Մենք չենք մոռանա այդ աջակցությունն ահաբեկիչներին»,-ասել է Լավրովը: Նախարարը նշել է, որ ՌԴ ղեկավարությունը «հավասարության նշան չի դնում այսօր իշխող վերնախավի մի մասի, որն անմիջական պատասխանատվություն է կրում Սիրիայում մեր զինծառայողների մահվան համար, և մեր վաղեմի և հուսալի բարեկամ թուրք ժողովրդի միջև: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |