ԵՄ-ն առաջարկում է բանտարկել Աֆրիկայում եւ Բալկաններում տեղի ունեցած ցեղասպանությունների հերքման համար

PanARMENIAN.Net - Եվրամիության քաղաքացիները կարող են երեք տարվա ազատազրկման դատապարտվել Հալոքոստի, ինչպես նաեւ վերջին երկու տասնամյակներում Աֆրիկայում եւ Բալկաններում ռազմական հանցագործությունների եւ ցեղասպանությունների հերքման համար: Այդպիսի օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել այս տարի ԵՄ-ում նախագահող Գերմանիան: Օրինագիծը, միավորված Եվրոպայի կողմից ընդունման դեպքում, ուժի մեջ կմտնի 2007 թվականի գարնանը: Փաստաթղթի տեքստում նշված է, որ ԵՄ յուրաքանչյուր անդամ-պետություն «բոլոր միջոցներին կդիմի մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ցեղասպանության կամ ռազմական հանցագործության հանրային արդարացման կամ հերքման համար պատժելու համար»:



Օրենքը, մասնավորապես, պետք է հարձակումներից պաշտպանի Միջազգային քրեական դատարանին, որը հետաքննում է աֆրիկյան մայրցամաքում հակամարտությունների եւ քաղաքացիական կռիվների ընթացքում կատարված հանցագործությունները, ինչպես նաեւ նախկին Հարավսլավիայի տարածքում 1990-ականների սկսզբում բնակված էթնիկ խմբավորումների ցեղասպանությունների փաստերը:



Իրավապաշտպանները խստորեն դեմ են հանդես եկել Եվրամիության նման նախաձեռնությանը: Նրանց խոսքերով, «հասկանալի չէ` ով է «գրելու» պատմությունը. պատմաբան-մասնագետները թե դատավորները»: Հիշեցնենք, որ 2006 թվականի վերջում Ֆրանսիայի խորհրդարանը օրենք է ընդունել, ըստ որի Թուրքիայի կողմից Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված Հայոց ցեղասպանության հերքման համար խոշոր տուգանք կամ մեկ տարվա ազատազրկում է նախատեսվում:



Բացի այդ, այս կապակցությամբ արժի հիշեցնել նաեւ հայտնի պատմությունը կապված բրիտանացի գրող Դեւիդ Իրվինգի հետ, որին դատապարտեցին Ավստրալիայում Հոլոքոստի հերքման համար: Նրան դատապարտեցին երեք տարվա ազատազրկման, սակայն ավելի ուշ դատարանը կրճատեց բանտարկության ժամկետը մինչեւ մեկ տարի եւ բաց թողեց բրիտանացուն, քանի որ նա արդեն այդքան ժամանակ գտնվում էր բանտում, գրում է Lenta.ru-ն` հղում կատարելով The Daily Telegraphy վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---