Աղբյուր. ԻՊ-ի գրոհայինները Եվրոպայում հարձակումների մի քանի թիրախ են ընտրել25 մարտի 2016 - 12:43 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները նոր ահաբեկչություններ են նախապատրաստում Եվրոպայում, որոնք գտնվում են նախապատրաստման տարբեր փուլերում: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը` ԱՄՆ-ում աղբյուրների հղումով: Նշվում է, որ այդ տեղեկությունները հաղորդողների և էլեկտրոնային ստուգման տվյալները վերջին մի քանի ամիսների ընթացքում ցույց են տալիս, որ ԻՊ-ի գրոհայինները Եվրոպայում հարձակումների մի քանի թիրախ են ընտրել, գրում է Tert.am-ը։ Ամերիկյան հակաահաբեկչական ստորաբաժանումների աշխատակիցները հայտնել են, որ թեև ահաբեկիչները չեն կարողացել իրականացնել մի քանի հարձակում, որոնց իրականացման մոտավոր ժամանակը և վայրը հայտնի է եղել, ԻՊ-ի կողմնակիցներն առանձնանում են ճկունությամբ` իրենց պլանների խափանման դեպքում: «Կան վկայություններ, որ նրանք շրջում են Եվրոպայով, սակայն դեռևս չեն կողմնորոշվել և նոր հարձակման հույս ունեն»,- նշել է աղբյուրը: Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 31 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով:«Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես հայտնել է AP աղբյուրը իրաքյան հետախուզությունում, ԻՊ ահաբեկիչները սիրիական Ռաքքայում 2 ամիս ահաբեկչություններ են ծրագրել Եվրոպայի օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում: Կարդացեք նաև՝ Ահաբեկիչները ծրագրում էին ատոմակայան պայթեցնել Բելգիայում Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |