2 փետրվարի 2007 - 17:51 AMT
Հրանտ Դինքի սպանությունը. Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է ներքին գործերի նախարարի հրաժարականը
Հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետաքննության կապակցությամբ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալը հայտարարել է, որ երկրի ներքին գործերի նախարար Աբդուլկադիր Աքսուն պետք է հրաժարական տա: Բայկալի խոսքերով, «երկրում ահավոր սցենար է զարգանում: Կատարված ամեն ինչից հետո Թուրքիան լռելու իրավունք չունի: Թուրքիայի խոշոր թերթերը պետք է դուրս գան փողոցներ` պահանջելով նախարարի հրաժարականը: Նրանց վրա մեծ պատասխանատվություն է դրված»,- հայտարարել է Դենիզ Բայկալը: Նրա խոսքերով, Թուրքիայի ոստիկանական ուժերն այսօր կողմնապահ եւ կախված են դարձել եւ դարձել են բաժանման եւ ճնշման զոհ, հաղորդում է Turks.US-ը: