Ղրղզստանն ու Ուզբեկստանը կարգավորել են սահմանային վեճը26 մարտի 2016 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Ղրղզստանն ու Ուզբեկստանը համաձայնության են եկել սահմանին իրավիճակի կարգավորման վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը Ղրղզստանի սահմանապահ ծառայության վրա հղումով: Երկու երկրների սահմանին ստեղծված իրավիճակը սրվել էր նախորդ շաբաթվա վերջում: Իրավիճակը երկու երկրների սահմանին սրվեց մարտի 18-ին, երբ ուզբեկական կողմը մոտ 40 զինծառայող և զրահատեխնիկա տեղակայեց ղրղզա-ուզբեկական սահմանի վիճելի հատվածում` Ջալալաբադի շրջանի Չալասարտ տարածքում: «Երկու երկրների սահմանապահ գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների արդյունքում իրավիճակը հաջողվել է շտկել: Ուզբեկստանը հետ է քաշել զինտեխնիկան և զինվորականներին ղրղզա-ուզբեկական սահմանի վիճելի տարածքից»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ըստ նրա, այժմ քաղաքացիների համար ևս մեկ անցակետ է բացվել սահմանին` «Կադամժայ ավտոդորոժնի»: Մինչև վերջերս Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանին գործում էր միայն մեկ անցակետ` «Ղըզըլ Կիյ», որը նախատեսված է ուզբեկական Սոխ և Շահիմարդին անկլավների բնակիչների համար: Ինչպես հայտնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը, մարտի 26-ին երկրի սահմանապահ ծառայության նախագահ Ռահիմբերդի Դույշենբիևը հեռախոսազրույցի ժամանակ զեկուցել է նախագահ Ատամբաևին, որ «երկու երկրների սահմանապահ ստորաբաժանումներն ըստ ձեռք բերված պայմանավորվածության անցնում են սահմանի պահպանության բնականոն ռեժիմի»: Մարտի 22-ին պաշտոնական Բիշքեկը դիմել է ՀԱՊԿ-ին հանգուցալուծելու համար վեճն Ուզբեկստանի հետ սահմանին: Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանին իրավիճակի սրման պատճառով Բիշքեկ է գործուղվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը: Ղրղզստանի և Ուզբեկստանի պետական սահմանի երկարությունը 1,3 հազար կմ է, ԽՍՀՄ փլուզումից հետո ղրղզա-ուզբեկական պետսահմանի ամբողջ երկարության գրեթե մեկ քառորդը սահմանազատված չէ, ինչը մշտական բախումների պատճառ է հանդիսանում սահմանին: Վերջին 3 տարում տեղի է ունեցել մի քանի տասնյակ սահմանային միջադեպ զենքի կիրառմամբ: Երբ Ղրղզստանը 2015-ին անդամակցեց ԵՏՄ-ին, այդ երկրի պետական սահմանը դարձավ ԵՏՄ հարավային սահման: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |