Թուրքիան կոչ է անում Ադրբեջանին պատրաստվել պատերազմին

PanARMENIAN.Net - «Ես ցավով պետք է փաստեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիսանում է ամենաանգործունյա կազմակերպություններից մեկը միջազգային միջնորդության հարցում»,- հայտարարել է ԵԱՀԿ-ում Թուրքիայի խորհրդարանական խմբի ղեկավար Նեվզաթ Յալչինտաշը: Նրա խոսքերով, դժվար է խնդիրը լուծել, որը գոյություն ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Թուրքիայի ներկայացուցիչը վստահ է, որ Ադրբեջանը պետք է պատրաստ լինի պատերազմի: «Ժամանակակից լեզվով խոսելով, եթե դուք չեք ցանկանում հողերի կորուստ եւ խաղաղություն են ցանկանում, պատրաստ եղեք պատերազմի: Ադրբեջանը պետք է պատրաստ լինի իր հողերի պաշտպանությանը: Դրա համար պետք է անել անհրաժեշտ ամեն բան: Իհարկե, ներկա դրությունում կարելի է հանգել հակամարտության խաղաղ կարգավորմանը: ԵԱՀԿ հիմնական նպատակը հանդիսանում է հակամարտությունների կարգավորումը խաղաղ ճանապարհով: Սակայն, եթե խնդիրը չի ստացվում խաղաղ ճանապարհով կարգավորել, Ադրբեջանը պետք է պատրաստ լինի ամեն ինչի»,- ասել է թուրքական պատգամավորը:



Միեւնույն ժամանակ, նա զարմանք է հայտնել, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ մինչեւ հիմա անվտանգության համաձայնագիր չի ստորագրվել: Նրա խոսքերով, այս համաձայնագիրը պետք է ստորագրվի, երբ միջազգային իրդարությունը թույլ տա, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---