Մոցարտից մինչև Խաչատրյան՝ Բեյրությում ՀՀ փայտափողային-դաշնամուրային քառյակի համերգին![]() 26 մարտի 2016 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության կազմակերպմամբ «Լևոն Շանթ» կենտրոնում տեղի է ունեցել Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի համերգը: Քառյակի անդամներն են` Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր), Գևորգ Ավետիսյանը (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ) և Նիկոլայ Պողոսյանը (ֆագոտ)։ Համերգին ներկա էին «Ալ Բուստան» միջազգային փառատոնի տնօրենը: Քառյակը ներկայացրել է Մոցարտի, Չայկովսկու, Ռախմանինովի, Խաչատրյանի, Հարությունյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Փայտափողային-դաշնամուրային քառյակը ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյակի առթիվ։ Քառյակի ստեղծման հիմնական նպատակն է սերունդների միջև կապի ամրապնդումն ու հայ երաժշտական ժառանգության պահպանումը և արժևորումը։ Քառյակի անդրանիկ համերգը տեղի է ունեցել 2015-ի հոկտեմբեր 28-ին։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |