Բուշը խոստացել է Լավրովին, որ Իրանի դեմ պատերազմ չի լինելու

PanARMENIAN.Net - Վաշինգթոնից վերադառնալուն պես, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է գլխավոր թեմաները, որոնք շոշափվել են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպման ընթացքում: Ռուսական ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Բուշի աշխատակազմն իրեն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն չեն ծրագրում Իրանի դեմ պատերազմ սկսել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:



«Ամերիկյան կողմը հավաստիացրել է մեզ, որ Պարսից ծոցի շրջանում հավելյալ ուժերի եւ միջոցների ներկայությունն ուղղված է իրավիճակի կայունացմանը»,- ասել է Լավրովը:



Նախարարի խոսքերով, Մոսկվան եւ Վաշինգթոնը համաձայն են, որ Իրանի հետ պետք է համաձայնության հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով: Մոսկվան եւս մտադիր է հասնել Իրանի հետ համագործակցող ռուսական ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացմանը, քանի որ դրանք ոչ օրինակաչափ է համարում: «Մենք Իրան որեւէ միջազգային պայմանագրով եւ մեր օրենսդրությամբ արգելված արտադրանք չենք մատակարարում: Մենք ձգտելու ենք այդ պատժամիջոցների վերացմանը, այնպես ինչպես մենք հասանք «Սուխոյ» ընկերության դեմ իրագործվող պատժամիջոցների վերացմանը»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---