ԱՄՆ Կոնգրեսի շենքում կրակոցներ են հնչել29 մարտի 2016 - 10:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի շենքում կրակոցներ են հնչել, հայտնել է Associated Press-ը: Ոստիկանությունը տարհանել է շենքում գտնվողներին: Սպիտակ տունը հրաձգության մասին հաղորդագրությունից հետո շրջափակվել է, հայտնում է Gazeta.ru-ն: Նախնական տվյալների համաձայն, կրակոցները տեղի են ունեցել Կապիտոլիումի զբոսաշրջային կենտրոնում: Հրաձգության պատճառները դեռևս հայտնի չեն: Տուժել է այցելուներից մեկը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կրակողը 66-ամյա Լարրի Դոուսոնն է Թեննեսիից: Նա հաճախ էր այցելում Կապիտոլիումի բլուր և բողոքի ակցիաներ կազմակերպում այնտեղ:Ոստիկանությունը պատասխան կրակ է բացել և վիրավորել է հանցագործին: Նա տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել է: Դոուսոնն առաջինն է կրակ բացել, փոխհրաձգության արդյունքում թեթև վիրավորվել է նրա կողքի կինը, նրա առողջական վիճակը մտավախություն չի առաջացնում: Կապիտոլիում կամ Սենատ ու Սպիտակ տուն անցնելու համար այցելուները պետք է մետաղաորսիչ սարքի մոտով անցնեն: Դոուսոնը հանել է ատրճանակը ստուգումից անմիջապես առաջ: Վաշինգտոնի ոստիկանությունը միջադեպը որակել է որպես եզակի դեպք և հայտարարել է, որ հանրային սպառնալիք չկա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |