Freedom Music էլեկտրոնային երաժշտության միջազգային փառատոնը՝ Երևանում29 մարտի 2016 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի առաջին հարկում գտնվող առանձնացված տարածքում Երևանում երրորդ անգամ կանցկացվի Freedom Music էլեկտրոնային երաժշտության փառատոնը: Գլխավոր հյուրը Format:B-ն է Բեռլինից: Միջոցառմանը կներկայանան նաև դիջեյ Գիո Շենգելիան Վրաստանից, ինչպես նաև Գուևոն ու Լեոն Հայաստանից: Freedom Music-ն էլեկտրոնային երաժշտության համաշխարհային փառատոն է, որը մեկնարկել է 2010-ին: Այն մի վայրում է հավաքում ամենապահանջված դիջեյներին և սաունդթրեքերը, ազատության տրամադրությունն և անմոռանալի երաժշտության ակնթարթներ պարգևում: Էլեկտրոնային երաժշտության աշխարհում հայտնի Format:B խմբի անդամներն են Ֆրանց Զելը և Յակոբ Հիլդենդրենդը, որոնք միասին են աշխատում 2005-ից: Միավորվելուց մեկ տարի անց թիմը դարձավ Եվրոպայի ամենապահանջված դիջեյներից մեկը և սկսեց շրջագայել ամբողջ աշխարհով, հետագայում էլ Ֆրանցը և Յակուբը հիմնեցին իրենց սեփական Formatik Records լեյբլը:
2015-ին Ministry of Sound-ը թողարկեց Format:B-ի ամենահայտնի՝ Chunky սինգլը, որը դարձավ առաջատարը չարթերում: Խումբը միասին ելույթ է ունենում հիմնականում մեծ փառատոններին: Ապրիլի 8-ին Երևանում Format:B-ն կներկայացնի Ֆրանցը: Հայաստանում Freedom Music-ի կազմակերպիչը` Aurora Baréalisse Marketing & Branding ընկերությունը, նախատեսում է մոտ 2000 մասնակցի հավաքել: Մասնակցել կարող են միայն 18+ անձինք, տոմսերն արդեն վաճառքում են: Մուտքավճարը 3500 դրամ է, բայց կարելի է մասնակցել միջոցառման Challenge-ին, որն անվճար հրավիրատոմս ստանալու հնարավորություն կընձեռի: Դրա համար պետք է մտածել, թե ինչ է ձեզ համար նշանակում Freedom-ը (թարգ.՝ «ազատություն»), և այդ ամենն արտահայտող լուսանկարը #FreedomMusic և #SenseFreedom հաշթեգերով հրապարակել միջոցառման էջում:
Այս միջոցառումով, որը նախատեսվում է շարունակական դարձնել, կազմակերպիչները մտադրված են նոր որակական փոփոխություն մտցնել երևանյան ակումբային կյանքում և ստեղծել հնարավորույթուն երիտասարդների համար ավելի մոտ լինելու ամենապահանջված դիջեյների և սաունդթրեքերի աշխարհին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |