Ադրբեջանից նավթի արտահանումն ընկել է 7%-ով 1-ին եռամսյակում

Ադրբեջանից նավթի արտահանումն ընկել է 7%-ով 1-ին եռամսյակում

PanARMENIAN.Net - 2016 թվականի առաջին եռամսյակում Սուպսայի, Նովորոսիյսկի և Ջեյհանի նավահանգիստներից արտահանվել է մոտ 5.3 մլն տոննա նավթ՝ 2015 թվականի առաջին եռամսյակի ավելի քան 5.7 մլն համեմատ:

Հաշվետու ժամանակաշրջանում ադրբեջանական նավթի արտահանումն, այսպիսով, կրճատվել է ավելի քան 7%-ով:

Նշված ժամանակաշրջանում ընկել է նաև նավթի գինը: 2015 թվականի հունվարին, փետրվարին ու մարտին Brent միջին արժեքը կազմել էր $52.99, $62.98 և $55.11: 2016-ի առաջին երեք ամիսներին բարելի գինը կազմել է համապատասխանաբար $34.74, $40.16 և $38.32:

Նավթի արդյունահանումն Ադրբեջանում 2015-ին կազմել է 41,6 մլն տոննա` 2014-ի համեմատ կրճատվելով 1,1 տոկոսով: Նավթի արտահանումն Ադրբեջանից 2015-ին կազմել է 38,1 մլն տոննա: 2013-ից նավթի գներն անկում են ապրել ավելի քան 2 անգամ, ինչը լուրջ ճգնաժամի պատճառ է դարձել մի շարք նավթ արդյունահանող երկրներում, այդ թվում ՌԴ-ում և Ադրբեջանում: Ռուբլին ու մանաթը նավթի ցածր գների պայմաններում արժեզրկվել են ավելի քան 100 տոկոսով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---