Գլխավոր մարզիչ. Օլիմպիական խաղերին կմասնակցեն ուղեգիր նվաճած ըմբիշները![]() 4 ապրիլի 2016 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաքներ է անցկացնում Երևանում: Կազմը որոշվել է ուսումնամարզական հավաքների և միջազգային չորս մրցաշարի արդյունքների հիման վրա: «Եվրոպայի առաջնությունում վատ մասնակցություն ունեցած ըմբիշները փոխարինվեցին: Հնարավորություն ենք տվել մյուս մարզիկներին ևս փորձելու իրենց ուժերը: Ես բազմիցս նշել եմ. այն ըմբիշը, ով ուղեգիր կնվաճի, նա էլ կմեկնի Օլիմպիական խաղերի: Իրականում բոլորն էլ կարող են պայքարել և ուղեգիր նվաճել, սակայն եթե իրատեսորեն մոտենանք, 3-4 ուղեգրի հույս կա»,- նշել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը: Վարկանիշային առաջին մրցաշարը կկայանա ապրիլի 15-17-ը Սերբիայի Զրենյանին քաղաքում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |