Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գլխավոր պայմանը Ռուսաստանի հետ համագործակցությունն է

PanARMENIAN.Net - Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունը ընդամենը հանդիսանում է Հարավային Կովկասում Արեւմուտքի եւ Ռուսաստանի ավելի լայն դիրքավորման հայտանիշ: Ինչպես նշվում է «Նեզավիսիմոե վոեննոե օբոզրենիե»-ում լույս տեսած հոդվածում. «Այս սցենարում տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում երկրներն ու կազմակերպությունները ներգրավված են պայքարի մեջ` հանուն իշխանության եւ էներգետիկ անվտանգության:



Տարածաշրջանի իրավիճակի վրա ազդում է քաղաքականության սուբյեկների գործելակերպը ռազմա-քաղաքական եւ անվտանգության բնագավառներում: Դրանց թվին են պատկանում Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը, ինչպես նաեւ նրանց «սառեցված հակամարտությունները» Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի հետ: Բացի այդ, տարածաշրջանում իշխող կոնֆիգուրացիայի մաս է հանդիսանում տարածաշրջանային (Թուրքիա եւ Իրան) եւ գլոբալ ուժերի (ԱՄՆ, Ռուսաստան եւ Չինաստան) ազդեցութունը:



Բացի երկրներից խաղի մեջ են ներգրավված նաեւ միջազգային կազմակերպությունները: Տարածաշրջանային մակարդակով Սեւծովյան տնտեսական համագործակացության կազմակերպությունը (B.S.E.C.), սեւծովյան երկրների նավերի օպերատիվ միությունը (BLACKSEAFOR), Կասպից ծովի ուժերը (CASFOR), համագործակցության ՎՈՒԱՄ կազմակերպությունը (G.U.A.M.), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (C.S.T.O.)` ԱՊՀ շրջանակներում: Իսկ գլոբալ մակարդակով` ՆԱՏՈ-ն եւ ԵՄ-ն:



Վաշինգթոնը կայուն Հարավային Կովկաս է ցանկանում էներգետիկ հատվածում իր ներդրումների համար, ինչպես նաեւ տարածաշրջանում իր աշխարհառազմավարական շահերը հաշվի առնելով: Նպատակները պարզ են. Արեւմուտքն ու Ռուսաստանը Հարավային Կովկասում գլխավոր խաղացողներ դառնալու մտադրություն ունեն: Ռուսաստանին փորձում են աստիճանաբար դուրս մղել տարածաշրջանից: Ռուսական մարտավարությունը կայանում է նրանում, որպեսզի դանդաղեցնել արեւմտյան քայլերը սառեցված հակամարտությունների կարգավորման ճանապարհին: Հարավային Կովկասի տնտեսական զարգացման համար թերարժեք իրադարձությունները շարունակվելու են քանի դեռ այս երկրները չեն համախմբվել արեւմտյան կառույցներում:



Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ հայացքը համապատասխանում է վրացական շրջանների հակամարտությունների գնահատականներին: Այս հակամարտության արտասահմանցի գլխավոր գործող անձինք` Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պետք է փոխզիջում գտնեն: ԱՄՆ-ն, գուցե Եվրոպայից շատ ռազմական, քաղաքական եւ տնտեսական հնարավորություններ ունեն, իսկ ներդրումների տեսանկյունից` նաեւ բանակցություններում առաջխաղացման հասնելու կամք: Ինչպես եւ վրացական անջատողական շրջանների դեպքում, հակամարտության կարգավորման գլխավոր պայմանը Ռուսաստանի հետ համագործակցությունն է եւ վերջինիս աջակցությունը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---