ԵՄ-ն կարող էր իրականացնել Ղարաբաղի խնդրի կարգավորման բազմակողմանի ծրագիրը

PanARMENIAN.Net - Եվրամիության վերջին հայտարարությունները վկայում են Հարավային Կովկասում նրա ավելի ակտիվ քաղաքականության մասին, «Նեզավիսիմոե վոեննոե օբոզրենիե»-ում լույս տեսած հոդվածում գրում է Նիդերլանդների թագավորական ՌՕՈՒ-ի փոխգնդապետ, Նիդերլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարսել դե Հաասը: Հոդվածում նաեւ նշվում է, որ «Հայտարարություններից անվտանգության ակտիվ քաղաքականության կարելի է անցնել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռազմական առաքելության տեղակայումից հետո, որը չէր փոխարինի ռուս խաղաղապահներին, այլ դառնար կայունության աջակցության եւ վերակառուցման հավելյալ միջոց: Դա կհամապատասխաներ վրաց իշխանությունների կոչերին` հակամարտության շրջաններում միջազգային խաղաղապահներ տեղակայելու կապակցությամբ:



Ռուսաստանը կարող է բողոքարկել մրացակից խաղաղապահ ուժերի տեղակայումը, սակայն նրա համար բարդ կլինի բացեիբաց հակազդել ԵՄ-ի նման առաքելության հաստատմանը, քանի որ Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերությունների մեջ մնալ ԵՄ-ի հետ: Անջատողական շրջաններում ԵՄ-ի հնարավոր առաքելության տեղակայումը պետք է լինի Եվրամիության լայն գործողության մի մաս, որն օգտագործում է իր հատուկ սոցիալ եւ տնտեսական գործիքները կայունության ապահովման համար:



Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ երկարատեւ բանակցությունների անհաջողությունը` Եվրամիությունը կարող էր համապատասխան կերպ իրականացնել այդ հակամարտության կարգավորման բազմակողմանի ծրագիր: Ռազմական առաքելության տեղակայումը այստեղ եւս, սոցիալ եւ տնտեսական միջոցների հետ մեկ տեղ, կարող էին մոտեցնել քաղաքական կարգավորումը: Կայունացված Հարավային Կովկասը շահավետ կդառնար Կենտրոնական Ասիայից Հարավային Կովկասի տարածքով դեպի Եվրոպա էներգետիկ ներկրումների համար»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---