Ամերիկացի կոնգրեսականները վրդովված են Թուրքիայի կողմից հնչող սպառնալիքներից 9 փետրվարի 2007 - 17:29 AMT PanARMENIAN.Net - «Մենք դեմ ենք, որպեսզի թուրքական կառավարությունը ռիսկի ենթարկի մեր խաղաղապահներին արտերկրում, այն դեպքում, երբ մեկուկես միլիոն հայերի ոչնչացման հերքման կամպանիա է վարում»,- հայտարարել են ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ, կոնգրեսականներ Ֆրենք Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնաժողովը (ANCA), կոնգրեսականները զգուշացնում են, որ բացարձակ պարզ է, որ թուրքական իշխանությունները սպառնում են, որ, Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի անգամ քննարկման դեպքում, Իրաքում ամերիկացի խաղաղապահների ապահովման ուղիները կփակեն: Այդ խայտառակ սպառնալիքները եւ ԱՄՆ ռազմական գործողություններին խառնվելը բացարձակապես անընդունելի են եւ խորապես վիրավորական:«Ցավալի է, որ թուրքական կառավարությունը, չնայած բոլոր ապացույցներին եւ միջազգային կարծիքին, շարունակում է ժխտման քաղաքականությունը, ինչին աջակցում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից այն մարդկանց լռեցումը, ով խոսում է Հայոց ցեղասպանության մասին»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը: Նա նաեւ նշել է «ԱՄՆ վարչակազմի երկերասանի դիրքորոշումը, որը մի կողմից, մինչեւ Հրանտ Դինքի սպանությունը լռում էր Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի մասին, իսկ մյուս կողմից` հակազդում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի անգամ քննարկմանը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |