ԶԼՄ-ներ. Իսրայելը հաստատել է առաջընթացը Թուրքիայի հետ բանակցություններում![]() 9 ապրիլի 2016 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի իշխանությունները հաստատում են առաջընթացը Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններում: Այդ մասին հայտնել է «Կոլ Իսրայել» ռադիոկայանը: Պատվիրակությունների հերթական հանդիպումն անցել է Լոնդոնում, որի ավարտին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ համաձայնագրի վրա աշխատանքը նախատեսվում է ավարտել խորհրդակցությունների հաջորդ փուլում, որն, ըստ Անկարայի տվյալների, տեղի կունենա առաջիկայում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Աղբյուրները Երուսաղեմում հաստատել են, որ հանդիպման ժամանակ առաջընթաց է ձեռք բերվել, կողմերին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ…Հանդիպումը շարունակվել է 5 ժամից ավելի, որից հետո բանակցող խմբերը գնացել են համատեղ ճաշի»,-հայտնում է ռադիոկայանը: Ի տարբերություն թուրք գործընկերների, Իսրայելի իշխանությունները ձեռնպահ են մնացել հանդիպման արդյունքները մեկնաբանելուց: Հանդիպմանը մասնացել են Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, Իսրայելի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Յոսեֆ Չիխանովերն ու Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնակատար Յակով Նագելը: Երկրները նախկինում համարվել են ռազմավարական գործընկերներ, սակայն հեռացան, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եվրոպական ինտեգրումից շեղվեց դեպի արաբամահմեդական աշխարհ: Փոխադարձ սառեցման գագաթնակետը «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպն էր, երբ 2010-ին իսրայելցիները կասեցրին Գազայի հատված ուղևորվող թուրքական նավերի առաջխաղացումը` սպանվեց 9 թուրք: 2015-ի վերջում ԶԼՄ-ները հայտնեցին, որ երկրները հարաբերությունների կարգավորման նախագիծ են պատրաստել, որը ներառում է դեսպանների վերադարձը և իսրայելյան բնական գազի առաքումը նախատեսող կետեր` բավարարելու համար ներքին պահանջարկն ու տարանցումը եվրոպական շուկա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |