Թուրքիայում հայ բռնցքամարտիկների մրցակիցները հայտնի են

Թուրքիայում հայ բռնցքամարտիկների մրցակիցները հայտնի են

PanARMENIAN.Net - Թուրիքայի Սամսուն քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը:

Ապրիլի 9-ին տեղի է ունեցել կշռման արարողությունը և վիճակահանությունը, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Այսպիսով Հայստանի հավաքականից առաջինը մրցահարթակ են դուրս գալու Անուշ Գրիգորյանը (51 կգ), ով կմրցի Հունաստանը ներկայացնող մարզիկի հետ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովի մրցակիցը կլինի Բելգիայի ներկայացուցիչը, իսկ 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը կմրցի Բուլղարիայի ներկայացուցչի հետ:

Ավելի վաղ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը տեղեկացրել է, որ հավաքականին ուղեկցում են անվտանգության 4-5 աշխատակից:

«Ամեն ինչ կարգին է: Ինչ վերաբերում է մեր մարզահագուստին, որի վրա գրված է Armenian Boxing Team, մեզ ասացին, անվտանգությունից ելնելով, այդ մարզահագուստով քաղաքում չքայլենք: Մրցավայրում և մարզումների ժամանակ կարող ենք հանգիստ կրել դրանք:

Բացի այդ, մեզ ուղեկցում են անվտանգության 4-5 աշխատակից: Նրանք հյուրանոցի առաջին հարկում են և եթե գնում ենք դուրս, խանութ կամ պարզապես զբոսանքի, նրանք մեզ ուղեկցում են: Նախկինում չեմ հիշում, որ նման զգուշավորություն լիներ և անվտանգության աշխատակիցներն ուղեկցեն թիմին, սակայն ավելորդ զգուշավորությունն ու ապահովությունը չի խանգարի: Մարզիկները չեն նեղվում նրանց ներկայությունից, շատ հանգիստ են և ազատ»,-ասել է Աղամալյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---