ՀՀ զինհոսպիտալում 36 վիրավոր է բուժվում. Դրական տեղաշարժ կա11 ապրիլի 2016 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով տուժածների առողջական վիճակն ամենօրյա ուշադրության կենտրոնում է: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ապրիլի 12-ին հերթական այցով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում էր, հատնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Նախարարը հետաքրքրվել է բոլոր տուժածների առողջական վիճակով, զրուցել նրանց հետ։ Զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 36 վիրավոր: Բժիշկների տեղեկացմամբ` տուժածների առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ: Բոլոր ծանր հիվանդների վերաբերյալ զեկուցվում է ՀՀ առողջապահության նախարարին: Վիրավորների բուժման մանրամասները քննարկելու և հետագա ռազմավարությունը որոշելու նպատակով պարբերաբար հրավիրվում են բժշկական կոնսիլիումներ: Հիվանդների բուժօգնությունը կազմակերպվել է վերջին սերնդի սարքավորումներով: Նրանք ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |