ՀՀ-ն 2-7 անգամ կնվազեցնի ռոումինգի արժեքը Եվրասիական միության շրջանակում

ՀՀ-ն 2-7 անգամ կնվազեցնի ռոումինգի արժեքը Եվրասիական միության շրջանակում

PanARMENIAN.Net - Հայաստանը 2-7 անգամ կնվազեցնի ռոումինգի արժեքը Եվրասիական միության շրջանակում: Այդ մասին ապրիլի 14-ին Երևանում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ Նուրլան Ալդարբերգենովը:

Ալդարբերգենովը նշել է, որ ԵՏՀ, ԵՏՄ երկրների հակամենաշնորհային մարմինների և բջջային օպերատորների համատեղ աշխատանքի արդյունքում հաջողվել է նվազեցնել ձայնային ծառայությունների արժեքը ռոումինգում, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Մասնավորապես, Հայաստանում «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) նվազեցրել է ռոումինգի գները մինչև 7 անգամ` 1 րոպեի համար 1133 դրամից մինչև 163 դրամ, «Orange Armenia» ՓԲԸ (այժմ` Ucom) նվազեցրել է մինչև 4 անգամ`1 րոպեի համար 559 դրամից մինչև 149 դրամ, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն (VivaCell-ՄՏՍ) նվազեցրել է մինչև 2 անգամ` 1 րոպեի համար 305 դրամից մինչև 149 դրամ:

Սակագները նվազել են նաև ԵՏՄ մյուս երկրներում:

Ռուսաստանում «Վիմպելկոմը» (Beeline ապրանքանիշ) նվազեցրել է գները մինչև 6 անգամ` 49 ռուս ռուբլուց 1 րոպեի համար մինչև 8 ռուսական ռուբլի, «Մոբիլ ՏելեՍիստեմ»-ը (MTS ապրանքանիշ) մինչև 0,3 անգամ` 65 ռուսական ռուբլուց 1 րոպեի դիմաց մինչև 45 ռուսական ռուբլի:

Ինչպես նշել է Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամի օգնական Ալմատ Ֆազիլը, տնտեսական արդյունավետությունը ԵՏՄ պետությունների սպառողների համար կարող է կազմել մինչև 2 մլրդ ռուսական ռուբլի տարեկան:

Ըստ նրա, Հայաստանի սպառողների համար տնտեսական էֆեկտը կկազմի մինչև 500 մլն ռուսական ռուբլի: «Ծառայությունների արժեքի նվազումը ռոումինգում թույլ է տալիս զարգացնել տնտեսական ինտեգրումը, ապահովել տնտեսական առաջընթաց, ընդլայնել համատեղ նախագծերը տնտեսության տարբեր ոլորտներում, ավելացնել զբոսաշրջիկների հոսքը ԵՏՄ պետությունների միջև»,-ասել է Ֆազիլը:

Խորհրդակցության շրջանակում որոշվել է շարունակել աշխատանքներն այդ ոլորտում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---