Օրհան Փամուկը հայտարարել է, որ Թուրքիա մոտ ապագայում չի վերադառնա14 փետրվարի 2007 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուկը մեկնել է ԱՄՆ` վախենալով իր կյանքի համար: Ինչպես գրում է Daily Telegraph-ը, Օրհան Փամուկը հայտարարել է Նյու-Յորքի իր ընկերներին, որ չգիտի, թե երբ կվերադառնա հայրենիք: «Ասեկոսեներ կան, որ Փամուկը բանկում իր հաշվից հանել է $400 հազար եւ ասել է, որ լքում է Թուրքիան եւ մոտ ապագայում չի վերադառնա»,- թերթը մեջբերում է ստամբուլցի լրագրող Ֆետին Ալտայիլի խոսքերը:«Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո, Օրհան Փամուկն անընդհատ անհանգստանում էր իր անվտանգության համար: Թուրք ազգայնամոլները գրողին սպառնում էին այն բանի համար, որ նա Օսմանյան Թուրքիայում մեկ միլիոն հայերի սպանությունը ցեղասպանություն է համարում: Հիշեցնենք, որ Դինքի սպանության կազմակերպիչներից մեկը` Յասին Հայալը, երկու շաբաթ առաջ խորհուրդ է տվել Փամուկին «խելքը գլուխը հավաքել»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |