ANCA-ն «տարվա մարդ է» հայտարարել սենատոր Ռոբերտ Մենենդեսին

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) Նյու Ջերսիյում «տարվա մարդ է» հայտարարել է սենատոր Ռոբերտ Մենենդսին: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել հայկական համայնքի ականավոր գործիչներ, Հայ Առաքելական եկեղեցու, Նյու Յորքի հայկական ավետարանչական եւ կաթոլիկ համայնքների ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքերով, սենատոր Մենենդեսը մեծ ներդրում է ունեցել հայ-ամերիկյան հարաբերությունների ընդլայնման գործում: Համբարյանը հատուկ ընդգծել է սենատորի դերը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, Երեւանում ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Հոգլանդի թեկնածության վետոն, ինչպես նաեւ նրա բողոքը Հայաստանում նախկին դեսպան Ջոն Էվանսի անարդար պաշտոնանկության դեմ: «Չնայած նրան, որ թուրքական կառավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը եւ չնայած ԱՄՆ վարչակազմի դիրքորոշմանը, մենք գիտենք, որ 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում ցեղասպանություն է եղել: Ես մտադիր եմ շարունակել արգելափակել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնի համար, քանի որ նա նույնպես վարում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականություն»,-հայտարարել է պատասխան ելույթում սենատոր Մենենդեսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---