Սիսիանում հրաժեշտ են տվել քաղաքի կամավորական ջոկատի ազատամարտիկին

Սիսիանում հրաժեշտ են տվել քաղաքի կամավորական ջոկատի ազատամարտիկին

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Սիսիանը հրաժեշտ էր տալիս Սիսիանի կամավորական ջոկատի ազատամարտիկ Կարո Ծերունի Համաբարձումյանին: 15 օրյա համառ մաքառումից ու պայքարից հետո նա իր մահկանացուն կնքեց ապրիլի 4-ին թշնամու անօդաչու սարքի գնդակոծությունից մահացու հրազենային վնասվաքծի հետևանքով, հայտնում է «Որոտանը»:

Հազարավոր սիսիանցիներից բացի, հուղարկավորությանը ներկա էր նաեւ Արցախի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների պատվիրակությունը: Ցավակցելով բոլոր սիսիանցիներին, ազատամարտիկի ընտանիքի անդամներին եւ հարազատներին, մարտական ընկերներին, Արցախի ժողովրդի և անձամբ` Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի անունից ցավակցական եւ մխիթարական խոսք ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը:

«Սա մեծապատիվ հարգանքի տուրք է բոլորիս կողմից բոլոր մեր նահատակներին: Պատերազմը չի վերջացել, թշնամին նենգ է, ստոր է, իսկ մենք պետք է ամեն վայրկյան պատրասատ լինենք: Մենք իրավունք չունենք մի թիզ հող կորցնել Արցախից, այլապես կշրջվի պատմության այն էջը, որ հետո ողբերգական կլինի: Հետեւաբար եկեք տոկանք, եկեք հպարտանանք, եկեք հարգենք, սիրենք, պահպանենք այն, ինչը որ ձեռք ենք բերել, եւ ամեն տեղ, ամենուրեք մեր սերունդներին փոխանցենք այս տղաների, իմ ընկերների, իմ եղբայրների արյան գնով ձեք բերածը: Եվ ընդամենը ես պիտի ասեմ` շնորհակալություն բոլորին արցախցիների անունից մեր կողքին գտնվելու համար: Շնորհակալություն սյունեցիներին, որ առաջինը ներկայացան եւ առաջինը ձեռք մեկնեցին, շնորհակալություն, որ ամենաթեժ պահին ամենաթեժ տեղը նրանք մեկնեցին, բայց ստոր թշնամին արեց այն, ինչը ոչ ոք չէր սպասում»,-ասաց նա:

Կարո Համբարձումյանը ծնվել է 1959 թվականին, Վաղատին գյուղում: Բազմանդամ ընտանիքի սիրված զավակ էր, շրջապատված 3 քույրերի եւ 5 եղբայրների սիրով եւ հոգատարությամբ: Ինքն էլ ունեցավ բազմանդամ ընտանիք` հինգ զավակ, 8 թոռներ, որոնց բոլորին փոխանցել է Ծերուն հայրիկի սրտաբացությունը, անկեղծությունը, բարությունը, մեղմությունը: Սիրված էր ու հարգված ողջ Վաղատինում, ու նրա մահը կրկնակի կորուստ էր` լավ մարդու և երկիրը սիրող, երկիրը պահող ազատամարտիկի կորուստ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---