Բրիտանիայի խորհրդարանն ԻՊ գործողությունները միաձայն ճանաչել է ցեղասպանություն21 ապրիլի 2016 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի խորհրդարանը միաձայն ցեղասպանություն է ճանաչել «Իսլամական պետության» գործողությունները Սիրիայում և Իրաքում ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Պահպանողական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Ֆիոնա Բրյուսը, որն առաջ էր քաշել այս նախաձեռնությունը, նշել է, որ Միջազգային քրեական դատարանը չի կարող ցեղասպանության վերաբերյալ որոշում կայացնել, եթե նրան չդիմեն համապատասխան հարցումով: «Ահա թե ինչու է խիստ կարևոր այս առաջարկին սատարելը: Ցեղասպանության ճանաչումն առանցքային քայլ է»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ինչպես նշել է Guardian-ը, այս դեպքն «աննախադեպ է պատգամավորների համար, որոնք ցեղասպանություն որակեցին ԻՊ գործողությունները»: Համայնքների պալատը կոչ է արել այս հարցը քննել նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդում: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |