Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետելու մեջ մեղադրվողը չի կալանավորվել

Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետելու մեջ մեղադրվողը չի կալանավորվել

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ մեղադրվող 34-ամյա Հովհաննես Մուրադյանն ազատ է արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ:

Այս մասին տեղեկացրել է Մուրադյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը՝ հավելելով, որ դատարանը մերժել է նախաքննական մարմնի որոշումը՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորում կիրառելու վերաբերյալ: Պաշտպանն ասել է նաև, որ Մուրադյանը կգնա ստացիոնար բուժման՝ «Նուբարաշեն» հոգեբուժարանում, գրում է Armtimes.com-ը:

Մուրադյանի հայրը լրատվամիջոցներին հարցազրույց էր տվել և ասել, որ իր որդին շիզոֆրենիայով է տառապում և հաշվառված է Ավանի հոգեբուժարանում:

Մուրադյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով) և ՀՀ ՔՕ 268 հոդվածի 1-ին մասով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով): Վերջին մեղադրանքը՝ թմրամիջոցի մասով, Մուրադյանը չի ընդունում:

2016-ի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ։ Քրեական գործով Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ապրիլի 18-ին բերման է ենթարկվել, ապա` ձերբակալվել 1984-ին ծնված Հ.Մուրադյանը: Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Հայտնաբերվել է այն ավտոմեքենան, որը կասկածյալը վարելիս է եղել նշված արարքը կատարելիս:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---