Ալավերդյան. ՀՀ-ն ունի հիմքեր ադրբեջանական վայրագությունների մասով միջազգային կառույցներ դիմելու համար

Ալավերդյան. ՀՀ-ն ունի հիմքեր ադրբեջանական վայրագությունների մասով միջազգային կառույցներ դիմելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանն ունի բոլոր հիմքերը Հաագայի միջազգային քրեական դատարան, ՄԻԵԴ և այլ միջազգային կառույցներ դիմելու համար՝ ադրբեջանական վայրագությունները որպես հանցագործություն գնահատելու պահանջով:

Այս մասին ասել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Վերջինս նշել է, որ չի կարող առայժմ ժամկետներ հնչեցնել՝ թե երբ են իրենք դիմելու միջազգային համապատասխան ատյաններ, քանի որ այդ ուղղությամբ տարվում է նախնական, բայց շատ մեծ աշխատանք, գրում է Tert.am-ը:

«Տարվում է փաստահավաք աշխատանք, վերլուծություններ են արվում, որոնց արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է: Երբ աշխատանքն ավարտվի, դուք այդ մասին կիմանաք: Հանգիստ եղեք, ժամանակից չենք ուշանա, քայլերը արվում են»,- ասել է Ալավերդյանը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: 122 զինծառայող վիրավորվել է:

Իտալիայում ՀՀ դեսպանը՝ Libero-ին. Ադրբեջանի վայրագությունները ԼՂ-ում բնորոշ են ԻՊ-ին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---