Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է ԼՂ անկախության միջազգային ճանաչումը

Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է ԼՂ անկախության միջազգային ճանաչումը

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը մասնակցել է «Լեռնային Ղարաբաղ. Լարվածության աճ Ադրբեջանի հետ» թեմայով քննարկումներին, որոնք կազմակերպել էր Ժնևում Շվեյցարական մամուլի ակումբը: Քննարկումների առանցքում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիան էր ԼՂՀ դեմ, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր:

ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում ներկայացրել է վերջին իրադարձությունների հնարավոր պատճառները, ընթացքն ու հետևանքները: Նա կարևորել է Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղանի մոտ, ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը և ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

ԼՂՀ ներկայացուցիչը պատասխանել է նաև ներկաների բազմաթիվ հարցերին: Միջոցառմանը մասնակցել են հայ և արտասահմանցի դիվանագետներ, փորձագետներ, լրագրողներ, Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է:

Ընթերցեք նաև. Euro Ombudsman-ը հրապարակել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---