Նախարար. Գնանկումը կարող է տնտեսական աճի դանդաղեցման պատճառ դառնալ

Նախարար. Գնանկումը կարող է տնտեսական աճի դանդաղեցման պատճառ դառնալ

PanARMENIAN.Net - Սպառողական գների անկումը կարող է Հայաստանում տնտեսական աճի կասեցման պատճառ դառնալ: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը` ելույթ ունենալով Invest Armenia-2016 գործարար համաժողովի բացմանը:

Ըստ նախարարի, 2016-ի հունվար-մարտ ամիսներին սպառողական գները Հայաստանում 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 1,4%-ով: Ընդ որում, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ի հունվար-մարտին աճել է 5,5%-ով` 2015-ի նույն շրջանի համեմատ, ինչը, սակայն, բավարար տեմպ չէ, հայտնում է ԱՌԿԱ-ն:

«Արտաքին առևտրի շրջանառության ծավալը 2016-ի մարտ-հունվարին 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,8%-ով` կազմելով մոտ $997,1: Արտահանման ծավալը հաշվետու շրջանում կազմել է $375,9 մլն` աճելով 26,3% 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ»,-ասել է Մինասյանը: Այնուհետև նախարարը հայտնել է, որ ներկրման ծավալը հաշվետու շրջանում նվազել է 15,9%-ով` կազմելով մոտ $621,2 մլն: Արտահանման ծավալների աճը Մինասյանը բացատրում է առաջարկվող ապրանքների դիվերսիֆիկացմամբ:

Ըստ ՀՀ պետբյուջեի, ՀՆԱ աճը Հայաստանում 2016-ին կանխատեսվում է 2,2%: ՀՀ ԿԲ-ն իր վերջին կանխատեսման մեջ գնահատում է աճը 1,5-2,6%-ի չափով: ՀԲ վերջին կանխատեսման համաձայն, տնտեսական աճը Հայաստանում 2016-ին կկազմի 1,9%: Նույնքան է կանխատեսել ԱՄՀ-ն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---