ՀՀ-ն ներկայացնող ըմբիշ Կետոևը՝ վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալակիր![]() 24 ապրիլի 2016 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Մոնղոլիայում ավարտված Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի եզրափակիչ օրը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նորեկ Գեորգի Կետոևը (97 կգ) ոսկե մեդալ է նվաճել: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը վստահ հաղթանակներով հասել էր եզրափակիչ (11:0, 11:0 և 7:0), որտեղ 4:3 հաշվով հաղթել է ուզբեկ ըմբիշ Մագոմեդ Իբրագիմովին: Ուլան Բատորում ավարտված վարկանիշային մրցաշարում Հայաստանի հավաքականները նվաճել են Օլիմպիական խաղերի երեք ուղեգիր (Արսեն Ջուլֆալակյան (75 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ) և ազատ ոճային ըմբիշ, 97 կգ քաշային Գեորգի Կետոև): Վարկանիշային երրորդ մրցաշարը կկայանա Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, մայիսի 6-8-ը: Կարդացեք նաև՝ Ծանրորդները՝ «չեմպիոնության ճանապարհի» մասին. Ինչն է խթանել, ինչը՝ կանգնեցրել ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |