ՌԴ-ն $7 մլն կներդնի ՀՀ դպրոցներում սննդի համակարգի զարգացման համար

ՌԴ-ն $7 մլն կներդնի ՀՀ  դպրոցներում սննդի համակարգի զարգացման համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն ՌԴ-ն 2016-2017-ին 7 մլն դոլարի ներդրում կկատարի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում Հայաստանի դպրոցներում կայուն դպրոցական սննդի համակարգի զարգացման համար:

«2016-2017-ին դաշնային բյուջեի միջոցների հաշվին ՌԴ կողմից կամավոր նպատակային ներդրում կատարել ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ֆոնդում` Հայաստանի դպրոցներում կայուն դպրոցական սննդի համակարգի զարգացման ծրագրի երրորդ փուլի իրականացման հետ կապված ծախսերը ֆինանսավորելու նպատակով», - ասված է հրամանագրի տեքստում, գրում է Panorama.am-ը:

Ներդրումը կկազմի 7 մլն դոլար, որից 2016-ին կհատկացվի 3,6 մլն դոլարը, և ևս այդչափ` 2017-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---