Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի գումարը կվերադարձվի մայիսի 26-ից հունիսի 26-ը

Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի գումարը կվերադարձվի մայիսի 26-ից հունիսի 26-ը

PanARMENIAN.Net - Իտալացի երգիչ և կոմպոզիտոր Էրոս Ռամազոտիի երևանյան չեղարկված համերգի տոմսերի վերադարձը և դրանց դիմաց դրամական միջոցների փոխհատուցումը կիրականացվի մայիսի 26-ից հուլիսի 26-ը:

Այդ մասին են հայտարարել համերգի կազմակերպիչ Forpostart Production-ը և նրա երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ՍՊԸ-ն:

«Մեր կողմից նախապես կհայտարարվի այն վայրը, որտեղ կենտրոնացված կարգով կիրականացնվի տոմսերի ետ ընդունման և դրամական միջոցների փոխհատուցման գործընթացը` վերոնշյալ ժամանակահատվածում` ըստ ներկայացված դիմումների: Եվս մեկ անգամ խնդրում ենք համերգային ծրագրի տոմսեր ձեռք բերած բոլոր անձանց անվնաս և ամբողջական պահպանել տոմսերը վերադարձման համար: Հետևեք մեր պաշտոնական կայքին` տոմսերի ետ վերադարձման գործընթացի վայրի և պայմանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար: Միաժամանակ հայտնում ենք, որ մեր ներկայացրած պայմաններին չհամաձանելու դեպքում կարող եք դրանք բողոքարկել դատական կարգով», - մասնավորապես, ասվում է կազմակերպիչների հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ Մոսկվայի արբիտրաժային դատարանում ընթանում է դատական վարույթ` իրենց պայմանագրային պարտավորությունները չկատարած Ռամազոտտիի պրոդյուսերական ընկերության ու ծառայությունների մատուցման բացառիկ իրավունք ունեցող ընկերության դեմ:

Ռամազոտիի երևանյան համերգը կայանալու էր 2016-ի ապրիլի 26-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մարտի 29-ին, սակայն, Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակում Ռուսաստանում, էստոնիայում և Հայաստանում կայանալիք համերգները չեղարկվել են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---