Թուրքիային կարող են ստիպել փոխհատուցե՞լ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին

PanARMENIAN.Net - Մոտակա տարիներին Թուրքիան կարող է բախվել Հայաստանին փոխհատուցում վճարելու անհրաժեշտության հետ, այդ մասին հայտարարել է թուրք-ամերիկայն ասամբլեայի (ATAA) նախկին նախագահ Էրջումենտ Կիլիչը: Նա պնդում է, որ «Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված Հայաստանի բոլոր ջանքերի նպատակն է դրամական փոխհատուցում ստանալը»: Կիլիչը հիշեցրել է, որ որոշ ամերիկյան ապահովագրական ընկերություններ սկսել են փոխհատուցում վճարել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին եւ այդ գործընթացը շարունակվում է: «Այդ գումարները լրացնելու համար խոշոր ապահովագրական ընկերությունները կդիմեն Թուրքիային»,-նշել է Կիլիչը, գրում է «Հյուրիեթը»: Նա չի բացառում, որ բանկային եւ ապահովագրական ընկերությունները ճնշում կգործադրեն Թուրքիայի հանդեպ Ցեղասպանության զոհերին փոխհատուցում վճարելու համար:



Հիշեցնենք, որ «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերությունն, 2515 հայտարարություն ընդունելով Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ 1885-1915թթ. իրենց կյանքը ապահովագրած անձանց ժառանգներից, նոյեմբերի 11-ից սկսել է վճարումները: Փոխհատուցումների գումարը Ցեղասպանության 1254 զոհերի հարազատներին, որոնք բնակվում են Հայաստանում, կազմում է 3,6 մլն դոլար, եւս 2,7 մլն դոլար կստանան ԱՄՆ հայերը: Ընդհանուր առմամբ փոխհատուցումներ կստանան շուրջ 26 երկրներում բնակվող հայեր: Փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 8 մլն դոլար: Փոխհատուցումների վճարումից հետո կմնա շուրջ 3 մլն դոլար, որոնք կբաշխվեն բարեգործական կազմակերպությունների միջեւ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---