Ֆրանսիացի լրագրողն ԻՊ ահաբեկիչների մասին թաքնված տեսախցիկով ֆիլմ է նկարահանել

Ֆրանսիացի լրագրողն ԻՊ ահաբեկիչների մասին թաքնված տեսախցիկով ֆիլմ է նկարահանել

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի լրագրողը կարողացել է 3 ամսով որպես ահաբեկիչ անդամագրվել ապագա ջիհադականների ծայրահեղական օղակին և թաքնված տեսախցիկով նկարահնել, թե ինչպես են նրանք ահաբեկչություն ծրագրում Ֆրանսիայում «Իսլամական պետության» անունից:

Սաիդ Ռամզի կեղծանունով Canal +-ի ֆրանսիացի լրագրողը հետաքննություն է անցկացրել «Ալլահի զինվորները» վավերագրական ֆիլմի համար, որը պետք է պատմեր այն մասին, թե ովքեր են երիտասարդ ջիհադականները: «Իմ նպատակն էր, հասկանալ, թե ինչ է կատարվում նրանց գլխում»,-ասել է լրագրողը, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Ֆրանս Պրեսի» վրա հղումով:

«Գլխավոր դասերից մեկն այն էր, որ նրանց գործողություններում երբեք չէին նկատվում իսլամի ինչ-որ դրսևորումներ: Աշխարհը բարելավելու ցանկություն չի եղել: Միայն կորած, մոլորված, սուիցիդալ հակումներով երիտասարդներ են, որոնք հեշտությամբ ենթարկվում են մանիպուլացիայի»,-ասել է Ռամզին:

Նա պատմել է, որ ջիհադականները կապի և անդամագրման համար օգտագործում են սոցցանցերը, մանավորապես, Telegram-ը: Բացի այդ, ըստ թղթակցի, պոտենցիալ ահաբեկիչները չգիտեն արաբերեն և օգտվում են Google Translate-ից: Ինքը Ռամզին «անդամագրվել էր» Facebook-ի միջոցով: Դրանից հետո նա մշտապես գտնվել է ահաբեկիչների ճամբարում: Մի անգամ մի կին նրան նամակ է փոխանցել հրահանգներով: Նամակում գիշերային ակումբի վրա հարձակման պլանն էր:

Մինչ ծրագիրը կյանքի կկոչվեր, խմբավորումը ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից, նրանց ծրագրերը ձախողվել են:

«Ալլահի զինվորները» ֆիլմի ցուցադրությունը Ֆրանսիայում նախատեսված է մայիսի 2-ին:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---