Սփյուռքահայ ռեժիսոր Բլղուրջյանի ֆիլմը՝ Կաննի «Կինոքննադատների շաբաթ» ծրագրում 3 մայիսի 2016 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Կաննի կինոպառատոնի «Կինոքննադատների շաբաթ» սեկցիայում ներկայացված է սփյուռքահայ ռեժիսոր Վաչե Բլղուրջյանի «Տրամոնտանե» Լիբանանի, Ֆրանսիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի համատեղ արտադրության ֆիլմը: Սա Բլղուրջյանի առաջին մասնակցությունը չէ Կաննի փառատոնին: 2010թ. 63-րդ Կաննի փառատոնում նրա «Հինգերորդ զորասյունը» կինոնկարն ընդգրկվել է «Սինեֆոնդասիոնի» ծրագրում և շահել է երրորդ մրցանակը: Նույն թվականին ֆիլմը առաջին մրցանակ է շահել Լիբանանի կինոփառատոնում որպես լավագույն ֆիլմ, դարձյալ առաջին մրցանակ որպես լավագույն ուսանողական կարճամետրաժ ֆիլմ՝ Աբու Դաբիի կինոփառատոնում: Այն ներկայացվել է նաև Սան Սեբաստիանի, Tribeca, «Ոսկե ծիրան» կինոփառատոներում, իսկ 2011թ. Էմիր Կուստուրիցայի Kustendorf Film & Music կինոփառատոնում ստացել է կինոքննադատների մրցանակը: «Տրամոնտանեն» երիտասարդ կույր տղամարդու՝ Ռաբիհի մասին է, որը ապրում է Լիբանանի գյուղաքաղաքներից մեկում, երգում է երգչախմբում և խմբագրում բրայլյան փաստաթղթերը: Նրա կյանքը բեկվում է, երբ նա փորձում է դիմել անձնագիր ստանալու համար և բացահայտում, որ նույնականացման քարտը, որը կրել է ամբողջ կյանքի ընթացքում, կեղծ է: Շրջելով Լիբանանի գյուղական վայրերում և որոնելով իր ծննդյան իսկական վկայությունները՝ նա հանդիպում է մարգինալ մարդկանց, որոնք ներկայացնում են իրենց պատմությունները՝ էլ ավելի շատ հարցեր առաջացնելով և աննշան իրողություններ հուշելով Ռաբիհի իսկական ինքնության մասին, գրում է «Կինոաշխարհը»-ը: Բլղուրջյանը ծնվել է Քուվեյթում, ապրել Լիբանանում, երկրում ծագած քաղաքացիական պատերազմի ժամանակ բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |