ԶԼՄ-ներ. Թուրքիայի օդուժը ռմբակոծել է ՔԱԿ դիրքերն Իրաքի հյուսիսում 3 մայիսի 2016 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմական օդուժն ավիահարվածներ է հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դիրքերին Հյուսիսային Իրաքում: Զոհվել է ՔԱԿ 18 զինյալ, հայտնել է Reuters գործակալությունը ռազմական աղբյուրների վրա հղումով: Մայիսի 2-ի երեկոյան ավիահարվածներ են հասցվել Քանդիլ լեռան շրջանում, որտեղ դիրքավորված են ՔԱԿ զինյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նախկինում Թուրքիան բազմիցս է ավիահարվածներ հասցրել քուրդ ապստամբների դիրքերին Իրաքի հյուսիսում այն բանից հետո, երբ 2015-ի հուլիսին Թուրքիայի հարավ-արևելքում վերսկսվեց զինված հակամարտությունը ՔԱԿ հետ: Մարտի 14-ին հյուսիսային Իրաքում օդային գործողության արդյունքում ոչնչացվել է ՔԱԿ 45 անդամ: Մարտի 24-ին ավիահարվածներ են հասցվել քուրդ զինյալների դիրքերին Հաքուրկ, Հաֆթանին, Ավաշին և Բասյան շրջաններում: Բացահայտված 11 թիրախը ոչնչացվել է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |