Սաֆարովի փաստաբանները մտադիրեն դիմել Եվրոպական դատարան23 փետրվարի 2007 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Ռամիլ Սաֆարովի իրավունքների պաշտպանության Ադրբեջանի Կորդինացիոն խորհուրդը «բողոք է արտահայտում» Հունգարիայի Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, որն ուժի մեջ է թողել դատավճիռը ադրբեջանցի սպայի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է կորդինացիոն խորհրդի ներկայացուցիչ, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազայ Ղուլիեւը: Ա. Ղուլիեւը հայտարարել է, որ Կորդինացիոն խորհուրդը դատավճիռը համարում է «կանխակալ եւ կողմնապահ են եւ մտադիր է բողոքարկել այն Հունգարիայի Գերագույն դատարանում եւ Եվրոպայի Մարդու իրավունքների դատարանում»: «Մենք նման դատավճռի սպասում էինք»,- ասել է լրագրողներին Ռամիլ Սաֆարովի հայր Սախիբ Սաֆարովը:Նրա խոսքերով, մի քանի օր առաջ հեռախոսով իր հետ կապված Ռամիլը հայտնել է, որ հենց գործընթացից առաջ փոխվել են Դատարանի երեք դատավորներից երկուսը: Ադրբեջանցի սպայի հայրը իր դժգոհությունն է հայտնել Պաշտպանության, Արդարադատության, Արտաքին գործոց, Գերագույն դատարանի եւ Գլխավոր դատախազության դեմ այն կապակցությամբ, որ «նրանք որեւէ միջոցի չեն դիմել Ռամիլի պաշտպանության համար»: «Ես գտնում եմ, որ այս դատավճիռը ոչ թե իմ որդու, այլ ողջ Ադրբեջանի նկատմամբ է»,- ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Հիշեցնենք, որ Փետրվարի 22-ին Հունգարիայի Վերաքննիչ դատարանի նիստին դատավոր Պիրոշկի Կարպատին ուժի մեջ է թողել 2006 թվականի ապրիլի 13-ի առաջին ատյանի դատարանի որոշումը`ցմահ բանտարկության վերաբերյալ` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Հիշեցնենք նաեւ, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով գործուղվել էր Բուդապեշտ անգլերեն լեզվի դասընթացների` «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ վայրենաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպայի կողմից, ով նույնպես մասնակցում էր այդ դասընթացներին: Հունգարիայի դատարանը Սաֆարովին ցմահ ազատազրկման էր դատապարտել, առանց համաներման իրավունքի բանտարկության առաջին 30 տարվա ընթացքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |