Բաքվում Հայագիտության կենտրոն է սկսելու գործել

PanARMENIAN.Net - «Ադրբեջան» հրատարակչությունում սկսելու է գործել Հայագիտության կենտրոն` Լրագրող-հետազոտողների լիգային կից: Կենտրոնում աշխատում են 5 մասնագետ, հիմնականում հայաստանցիներ: Նրանց թվում Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակից Իսրաֆիլ Մամեդովը` «հայերի հոգեբանության նուրբ գիտակ», որ աշխատել է Երեւանի «Խորհրդային Հայաստան» թերթում: Բացի այդ, կենտրոնի հետ համագործակցելու են հայերենին չտիրապետող, սակայն հայկական հարցի մասնագետներ: Հայգիտության կենտրոնն արդեն համագործակցում է Էրզրումի համալսարանի հետ, որտեղ ստեղծված է Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրող կենտրոն, հայտնում է Բաքվի «Էխո» թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---