Ըմբիշ Ամոյանը Ստամբուլում պարտվել է՝ զրկվելով օլիմպիական ուղեգրից 6 մայիսի 2016 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային երրորդ մրցաշարը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 59 կգ քաշային Ռոման Ամոյանը 4:4 հաշվով պարտվել է թուրք Ռահման Բիլիչուն մեկնարկային գոտեմարտում: Ամոյանը զիջել է հավասար հաշվով, քանի որ մրցակիցը պառկած դրությունում էր 2-րդ փուլում: Այս մրցաշարում ուղեգիր են նվաճում եզրափակչի մասնակիցները: Քանի որ հունահռոմեականների համար այս մրցաշարը վերջինն էր վարկանիշայինների շարքում, Ամոյանը զրկվել է Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից: Վարկանիշների համար կպայքարեն նաև ազատ ոճայինները, ովքեր մրցագորգ դուրս կգան մայիսի 8-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ունի 3 ուղեգիր, որոնք նվաճել են Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Գեորգի Կետոևը (97 կգ) և Լևան Բերիանիձե (125 կգ): Օլիմպիական ուղեգիր ունեն նաևհունահռոմեական ոճի ըմբիշներ՝ աշխարհի և Եվրոպային նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը և85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |