Հնագետ. Արցախում հայտնաբերված դամբարանադաշտը հնարավոր է մ.թ. 1-ին դարերին պատկանի![]() 7 մայիսի 2016 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Արցախի արևելյան շրջանում ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորների կողմից ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերված անտիկ շրջանի դամբարանադաշտում սալարկղային դամբարաններ են, հավանական է մ.թ. առաջին դարերով թվագրությունը: Այս մասին տեղեկացնում է հնագետ, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը: ՊԲ զինծառայողները հայտնաբերել էին անտիկ դարաշրջանի 2 դանբարանադաշտ, որտեղ գտնվել են 2 ամբողջական գտածո` եռատերև սափոր ու գավաթ, ափսեի 4 բեկոր: «Առաջին հայացքից: Սալարկղային դամբարաններ են, երեքնուկաձև շուրթով սափորի խեցու որակից դատելով՝ ավելի հավանական է մ.թ. առաջին դարերով թվագրությունը: Նման դամբարանները վերգետնյա նշաններ չեն ունենում և որպես կանոն հայտնաբերվում են հողային աշխատանքների ժամանակ», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: Հնագետի խոսքով, Արցախում նման թաղումները բավականին տարածված են հելլենիստական և հատկապես ուշ անտիկ ժամնակներում և կարասային թաղումների հետ թաղման հիմնական ձևն են հանդիսանում: «Այս գյուտն ինքնին շատ կարևոր է, քանի որ արվում է ռազմական պայմաններում և որ հենց զինվորներն են ուշադիր մշակութային ժառանգության հանդեպ», - գրել է մասնագետը: Գտածոները ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունում են և մաքրման աշխատանքներ են տարվում, որպեսզի ֆոնդավորվեն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |