Ամերիկացի գործարարները կոչ են անում Ջորջ Բուշին չնաճաել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ 100 առաջատար գործարարներ, որոնց թվում են Բիլլ Գեյթսը եւ Ուորեն Բաֆետը, նամակ են հղել նախագահ Ջորջ Բուշին կոչ անելով չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նամակում, մասնավորապես, ասվում է, որ «ցեղասպանության ճանաչումը կարող է աղետ հանդիսանալ ԱՄՆ-ի համար: Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում առավելապես կտուժեն առեւտրական հարաբերությունները Թուրքիայի եւ ԱՄՆ միջեւ»: Բացի այդ, նամակի հեղինակները համոզված են, որ Ցեղասպանության ճանաչումը կխոչընդոտի Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցմանը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացվել ընթացիկ տարվա հունվարին: Բանաձեւի ըւնդունման հավանականությունն այս անգամ իրական է, քանի որ Կոնգրեսում մեծամասնություն կազմող դեմոկրատները հիմնականում կողմ են փաստաթղթի ընդունմանը: Նշենք նաեւ, որ եթե Կոնգրեսն ընդունի բանաձեւը, ԱՄՆ նախագահն իրավասու չէ վետո դնել այդ որոշման վրա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---