Եվրախորհրդարանը դադարեցրել է Թուրքիայի համար վիզաների չեղարկման աշխատանքը

Եվրախորհրդարանը դադարեցրել է Թուրքիայի համար վիզաների չեղարկման աշխատանքը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը և վեհաժողովի խորհրդարանական խմբակցությունների առաջնորդները դադարեցրել են քննարկումները Թուրքիայի համար ԵՄ մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յուդիթ Սիպպելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Շուլցն ասել է, որ կսկսեն աշխատել դոսիեի վրա, երբ Թուրքիան կատարի բոլոր պայմանները` 72 կետ, ասվում է EUobserver թերթում:

Ավելի ուշ մամուլի ասուլիսում Մարտին Շուլցն ու Արմին Մաշմերը հաստատեցին, որ Եվրախորհրդարանը չի սկսի աշխատել Թուրքիայի համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի վրա, քանի դեռ «Անկարան չի կատարել բոլոր պահանջները»:

Վիզաների չեղարկումն Անկարայի և Բրյուսելի միջև կնքված փախստականների մասին համաձայնագրի մաս է կազմում, որով Թուրքիան պետք է կատարի ԵՄ 72 պահանջ:

Նախորդ շաբաթ Եվրահանձնաժողովն առաջարկեց Եվրախորհրդարանին և ԵՄ Խորհրդին չեղարկել Թուրքիայի քաղաքացիների համար գործող սահմանափակումները, եթե Անկարան մինչև հունիսի ավարտը հասցնի կատարել սկզբնական ցանկի 5 պայմանը: Այդ թվում` կոռուպցիայի կանխման, Եվրոպոլի հետ օպերատիվ համաձայնագրի, բոլոր անդամ երկրների հետ դատական համագործակցության վերաբերյալ, տվյալների բազաների պաշտպանության կանոնների ներդաշնակեցում ԵՄ չափանիշների հետ և ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության վերանայում:

Եվրահանձնաժողովի դիրքորոշումը խստորեն քննադատեց Թուրքիայի նախագահ Էրդողանը: Ըստ նրա, Անկարան չի փոխելու իր հակաահաբեկչական օրենքները: Նա հայտարարել է, որ Թուրքիան «իր ճանապարհով կգնա»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---