Հայ 2 աթլետ մեկնում է Աթենք՝ օլիմպիական ուղեգրերի հետևից

Հայ 2 աթլետ մեկնում է Աթենք՝ օլիմպիական ուղեգրերի հետևից

PanARMENIAN.Net - Աթլետիկայի Հայաստանի հավաքականի երկու անդամը՝ Ամալյա Շառոյանը և Լևոն Աղասյանը, մեկնում են Աթենք՝ Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի:

Մայիսի 14-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մեկնարկում է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը:

Շառոյանը և Աղասյանը բացի Աթենքի մրցաշարից՝ մայիսի 21-ին կմասնակցեն նաև երկրորդ մրցաշարին: Այն կկայանա Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:

Մայիսի 28-29-ին կկայանա աթլետիկայի Հայաստանի առաջնությունը, որը ևս վարկանիշային է:

Մինչ այս Հայաստանն արդեն ունի 21 օլիմպիական ուղեգիր:

Կարդացեք նաև՝ Ուրուգվայահայ 2 մարզիկ կմասնակցի Ռիոյի Օլիմպիադային

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---