Բաքվում ԱՄՆ դեսպան. Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ![]() 11 մայիսի 2016 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան: «Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է կրկին բանակցությունների սեղանի մոտ նստեն: Մենք կոչ ենք անում նրանց մեծ համապարփակ խաղաղ պայմանագիր կնքել: Մենք կարծում ենք, որ դա կարևոր է»,-ասել է Սեկուտան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մինչդեռ հայկական կողմը ներկայացրել է միջազգային կառույցներին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում բանակցային գործընթացին հասցված վնասը: ԱԳ նախարար Նալբանդյանը մասնավորապես ներկայացրել է այն պայմանները, որոնց կատարումը կնպաստի բանակցությունների վերսկսմանը: Նա նշել է, որ այս պահին հնարավոր հանդիպումները կարող են ուղղված լինել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կրկնության բացառմանը, 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարմանը, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրմանը: ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |