ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարն առաջին անգամ կին կլինի՝ Ֆաթմա Սամուրան Սենեգալից![]() 14 մայիսի 2016 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն պատմության մեջ առաջին անգամ իր գլխավոր քարտուղարի պաշտոնում կին է նշանակել: Նորանշանակ պաշտոնյան 54-ամյա Ֆաթմա Սամուրան է Սենեգալից, հայտնում է BBC-ին: Մինչ նոր նշանակումը Սամուրան ՄԱԿ հումանիտար համակարգողն էր Նիգերիայում: ՖԻՖԱ-ում նա կփոխարինի Ժերոմ Վալկեին, որին 12 տարով հեռացրել են ֆուտբոլային գործունեությունից: «Ֆաթման ամենահարմար թեկնածուն էր այդ դերի համար: Նա թարմություն կբերի որպես ապագայի մարդ, ոչ թե անցյալի: Ընդ որում նա կողմնակի անձ է, ինչը ևս կնպաստի նրան, որ ճիշտ ուղղությամբ շարժվենք: Մենք հավատում ենք սեռերի հավասարությանը»,-ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն: Նա նաև նշել է, որ Սամուրան ապացուցել է թիմ ստեղծելու և այն ղեկավարելու, կազմակերպության աշխատանքը բարելավելու ունակությունը: «Եվ, ինչը կարևոր է ՖԻՖԱ-ի համար, նա նաև հասկանում է, որ թափանցիկությունն ու հաշվետվությունը ցանկացած հաջողակ և պատասխանատու կազմակերպության հիմքն են կազմում»,-ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն: 2016-ի հունվարին Ժերոմ Վալկեին հեռացրեցին ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից: Նրան կասկածում են Բրազիլիայում ԱԱ-2014-ի տոմսերի ապօրինի վաճառքին մեղսակից լինելու մեջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |