Մայիսի 14-16-ին ջերմասիտիճանը զգալի կբարձրանա14 մայիսի 2016 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա երեք օրերին հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում, քանի որ մայիսի 14-ից սկսած Հայաստան ներթափանցում են արևադարձային տաք օդային զանգվածներ: Այս մասին ահյտնել է ԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ըստ նրա, ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի մայիսի 15-ին: «Լեռնային մարզերում ցերեկը այն կհասնի +20...+22, նախալեռնային գոտիներում +26...+29, հովտային գոտում +30...+32, իսկ մայիսի 16-18-ին օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն կանխատեսվում: Երևանում առաջիկա 5 օրն օդի ջերմաստիճանը գիշերը կտատանվի +13…+15, ցերեկը +28…+30 աստիճանի սահմաններում»,-ասել է նա, մեջբերում է Tert.am-ը: Սուրենյանը նշել է, որ չնայած բավականին տաք եղանակին անակայուն եղանակային ռեժիմը առաջիկա հինգ օրերին հանրապետությունում պահպանվելու է: Ըստ նրա՝ հիմնականում երեկոյան ժամերին և հատկապես հյուսիսային մարզերում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռներում, Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ մնացած մարզերում այդ թվում և Երևանում երեկոյան սպասվող անձրևները կլինեն կարճատև և ոչ համատարած, այսինքն Երևանի մի հատվածում կարող է անձրև լինել, իսկ մյուս հատվածում ոչ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |